Գիորգի Գախարիա. Իսրայելի համար հետաքրքիր է երկու հիմնական ուղղություն՝ Քութաիսին և Բաթումին, ուստի պետք է պատրաստ լինենք
Ինչպես երևում է, Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից կգան զբոսաշրջիկներ,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Իմերեթիի շրջանի զբոսաշրջության սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, Իսրայելի համար հետաքրքիր է երկու հիմնական ուղղություն՝ Քութաիսին և հետո Բաթումին:
«Ամեն բան անում ենք և գիտակցում, որ առանձնապես զբոսաշրջության ոլորտում աշխատող մարդկանց համար հիմա ծանր ժամանակաշրջան է, հեշտ չէ: Չեմ կարող ասել, որ մեկ օրում ամեն ինչ կփոխվի և ամեն բան լավ կլինի, սակայն հուսով եմ, որ աստիճանաբար կվերադարձնենք ամեն բան: Մեզ անհրաժեշտ կլինի մոտ մեկ տարի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, պարտադիր է համատեղ աշխատել, ինչպես նաև բոլորը պետք է գիտակցեն, որ համավարակը գլոբալ մարտահրավեր է:
«Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ միանշանակ պետք է աշխատենք բոլորս միասին: Այլ կերպ՝ կառավարությունն առանձին, բիզնեսն առանձին, տեղի իշխանությունն առանձին, չի լինի: Ավելին ասեմ, բոլորս պետք է գիտակցենք, որ այս համավարակը գլոբալ մարտահրավեր է և մենք, մեր երկիրը, միայնակ չենք կարող դա հաղթահարել: Ուստի մենք այժմ կոնկրետ պետությունների հետ ակտիվորեն աշխատում ենք երկկողմ ձևաչափում և առաջինը, ինչպես երևում է, կլինի Իսրայելը, որտեղից կբերենք զբոսաշրջիկներ և Իսրայելի համար հետաքրքիր է երկու հիմնական ուղղություն՝ Քութաիսին և հետո Բաթումին, պետք է պատրաստ լինենք»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: