Գիորգի Գախարիա. Իրակլի Քադագիշվիլին հանգամանորեն ծանոթ է Կախեթիի բոլոր խնդիրներին, նա ընտրությունների հաջորդ օրը կսկսի աշխատել այս շրջանի առավել զարգացման համար
Ամեն բան պետք է անենք, որպեսզի Կախեթին ավելի շատ զարգանա: 2012 թվականից հետո շատ գործ արվեց այս շրջանի համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում՝ մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլուն առաջադրելիս:
Կառավարության ղեկավարն ընդգծել է այն փաստը, որ եթե 2012 թվականին Կախեթիում հավաքվեց մոտ 52 000 տոննա խաղող, ապա 2019 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 278 000 տոննա, որը 5 անգամ ավել էր և որը, նրա խոսքով, համատեղ աշխատանքի արդյունք է:
Գիորգի Գախարիան նշել է, որ պետք է շարունակվեն բոլոր այն նախագծերը և ծրագրերը, որոնք իրականացվում են Կախեթիի զարգացման համար և այդ ամենը պետք է արվի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլու հետ միասին:
Վարչապետի խոսքով, Իրակլի Քադագիշվիլին հանգամանորեն ծանոթ է շրջանի բոլոր խնդիրներին և նա այս շրջանի արժանի զավակ է:
«Իրակլի Քադագիշվիլին այն մարդն է, ով հանգամանորեն ծանոթ է շրջանի բոլոր խնդիրներին և նա այս շրջանի արժանի զավակ է: Նա այն մարդն է, ում երկար ժամանակ անհրաժեշտ չի լինի ուսումնասիրել խնդիրները: Նա այն մարդն է, ով ընտրությունների հաջորդ օրը կսկսի աշխատել այս շրջանի առավել զարգացման համար: Մենք բոլորս ամեն բան պետք է անենք Թելավիի բարօրության համար»,- հայտարարել է Գիորգի Գախարիան՝ մեծամասնական պատգամավորի թեկնածուին առաջադրելիս: