Գիորգի Գախարիա. Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ընտրացուցակի որ համարը կլինեմ, մաժորիտար դառնալու մասին չեմ մտածել
Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ընտրացուցակի որ համարը կլինեմ,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, մեծամասնական պատգամավորի թեկնածության մասին չի մտածել:
«Հասկանում եմ, որ այստեղ որոշակի հետաքրքրություն կա, ինտրիգ: Սպասենք մի առ ժամանակ: Ես մեկ անգամ ևս ասում եմ, որ ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ընտրացուցակի որ համարը կլինեմ, մաժորիտար դառնալու մասին չեմ մտածել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: