Գիորգի Գախարիա. Հուսով եմ, Զալկալիանիի և Լավրովի հանդիպումը կնպաստի Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ խնդիրների լուծմանը
Հույս եմ հայտնում, որ այս հանդիպումը, որը կայացել է գլխավոր վեհաժողովի շտաբակայանում, կնպաստի Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ խնդիրների լուծմանը,- այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնաբանելիս:
Կառավարության ղեկավարի խոսքով, խնդրի լուծման միակ ճանապարհը միջազգային օրենսդրությունը և գործընկերների հետ սերտ համագործակցությունն է:
«Իհարկե, այս խնդրի լուծման միակ ուղին միջազգային նորմերն են, միջազգային օրենսդրությունը և իհարկե, սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ: Հենց այսօր, սեպտեմբերի 27-ին մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը ելք չէ: Սառը, պրագմատիկ քաղաքականությունն է այն հարթակը, որտեղ պետք է զրուցենք բոլորի հետ, որպեսզի հիմք դնենք մեր երկրի միասնությանը և ժողովրդավարական զարգացմանը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ոչ պաշտոնական պայմաններում:
Երեկ, տարածվել էր արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մեկնաբանությունը, որում նա հայտարարում էր, որ Շվեյցարիայի կողմից հնչել է հետաքրքիր առաջարկ, նրանց կողմից տեղի կունենար հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի տրվեր օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը քննարկելու հնարավորություն, թեկուզ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձևաչափի շրջանակներում: