Գիորգի Գախարիա. Հոսպիտալացումը մինչև 15 տոկոսի իջեցնելը, հյուրանոցներում թերապևտիկ կառավարումը, բնակարանային բուժումը, շնչադիմակը, ինքնամեկուսացումը և հակագենի արագ թեստը մեզ կօգնեն հաղթահարել գագաթնակետը
Մենք թևակոխում ենք նոր փուլ, այսօր արդեն ունենք կորոնավիրուսային վարակի ավելի քան 2400 նոր դեպք, հաշվի առնելով փողոցում շարունակվող քաղաքական գործընթացները և Եվրոպայում վիրուսի տարածման դինամիկան, թվում է, որ աճը կշարունակվի, դա փաստ է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, որը կառավարության ղեկավարի գլխավորությամբ անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում:
Վարչապետը կարևորել է բոլոր համապատասխան գերատեսչությունների առավելագույն մոբիլիզացման նշանակությունը, որպեսի անհրաժեշտ միջոցառումները, ներառյալ կետային սահմանափակումները ավելի արդյունավետ անցկացվեն:
«Իհարկե, փողոցում տեղի ունեցող քաղաքական ակտիվությունը մեծապես կարագացնի մեզ մոտ գագաթնակետին հասնելը: Իրավիճակը կլինի ավելի բարդ, քան մենք ակնկալում էինք, քանի որ փողոցային հավաքները կապված են վարակի արագ տարածման հետ: Ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ մոբիլիզացնել բացարձակապես բոլոր նախարարությունները և համապատասխան գերատեսչությունները: Բացի այդ, իհարկե, մենք չենք փոխում հարմարվողականության ռազմավարությունը, բայց հարմարեցմանը զուգահեռ, մենք պետք է շատ արդյունավետ մտածենք, թե ինչը կարող է լինել կետային սահմանափակումների փաթեթը, որն էլ ավելի արդյունավետ կլինի: Մենք խոսում ենք ոչ թե համակարգային սահմանափակումների մասին ամբողջ երկրում, այլ՝ կետային սահմանափակումների», – հայտարարել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շեշտել է ինքնամեկուսացման գործիքի արդյունավետությունը վիրուսի շղթան ճեղքելու գործում, ինչպես նաև բնակարանային բուժման կարևորությունը հիվանդանոցային սեկտորի գերծանրաբեռնվածությունը կանխելու գործում:
«Երբ մարդը առաջին ախտանշանն է ունենում, անկախ նրանից, թե ունի դրական թեստի արդյունք, թե արդյոք նրան հաջողվել է թեստ հանձնել, նա պետք է անմիջապես անցնի ինքնամեկուսացման, քանի որ ինքնամեկուսացումը այս շղթան ճեղքելու լավագույն և ամենաարդյունավետ միջոցն է: Բնակարանային բուժում – ընտանիքի բժիշկներ, շատ կարևոր է հնարավորինս շատ քաղաքացիների տանը հանգիստ, բնակարանային բուժում ստանալու հնարավորությունը, քանի որ բնակարանային բուժումը ամենաարդյունավետ լուծումներից մեկն է՝ կանխելու առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը, որպեսզի հիվանդանոցից դուրս չմնան այնպիսի մարդիկ, ում անհրաժեշտ է հատուկ բժշկական ծառայություններով բուժում: Բացի այդ, կովիդ-հյուրանոցներում, որոնց մասին երեկ խոսեցինք, մեզ շտապ անհրաժեշտ է այսօրևեթ ներդնել տարրական թերապիայի տարրեր, և դրանք պետք է լինեն ոչ միայն հյուրանոցներ մեր քաղաքացիների համար, ովքեր չունեն մեկուսանալու հնարավորություն, այլ նաև կովիդ-հյուրանոցներ թերապիայի կառավարման տարրերով և միայն ծանր դեպքերի հոսպիտալացում: Որքան էլ դժվար լինի, հոսպիտալացման մակարդակը 15 տոկոսի իջեցնելը միակ և խիստ կարևոր գործոն է, որը մեզ կօգնի հաղթահարել այս ճգնաժամը: Ուստի, սկսած հոսպիտալացման արձանագրություններից, վերջացրած մանուալ կառավարմամբ, մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի այս 26 տոկոսը հասցնենք 15 տոկոսի», – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը խոսել է նաև հակագենի վրա հիմնված արագ թեստերով ընդլայնված թեստավորման կարևորության մասին:
«Սա մեզ հնարավորություն կտա, այն դեպքում, եթե մենք պատշաճ կերպով կազմակերպել ենք տնային բուժում, կովիդ-հյուրանոց և հոսպիտալացում, արագ հակագենի թեստավորմամբ, զինել մարդուն այն տեղեկությամբ, որ ինքը վարակված է և արդեն ստեղծվել է իրեն բուժելու ենթակառուցվածք՝ կախված ծանրությունից: Սրանք կարևոր կետերն են, որոնց միջով մենք պետք է անցնենք. Առաջինը, իհարկե, հոսպիտալացման մակարդակի իջեցումն է 15 տոկոսի, երկրորդը, միանշանակ՝ հյուրանոցներում բուժման թերապևտիկ տարրերի ներդնումը և բնակարանային բուժումը առաջնային առողջապահության պահպանման օղակով, շնչադիմակը, ինքնամեկուսացումը և հակագենի արագ թեստավորումը. Սրանք այն գործիքներն են, որոնք պետք է օգնեն մեզ հաղթահարել այս ճգնաժամը՝ գագաթնակետը: Եվս մեկ կարևոր հարց. Այն կետային սահմանափակումներից, որոնք մենք այսօր քննարկում ենք, եկեք ընդգծենք, թե ինչն է կարևոր ներկա իրավիճակի համար: Իրավիճակը լրիվ այլ էր մեկ ամիս առաջ, այսօր իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ այլ ակտիվություն է, նկատի ունեմ փողոցում շարունակվող քաղաքական գործընթացը, այնպես որ մենք արդյունավետության տեսանկյունից մի փոքր կվերանայենք կետային սահմանափակումները: Այն, ինչ ես տեսնում եմ, Եվրոպայում իրավիճակը վատանում է, և ամենուրեք կա միայն մեկ չափանիշ՝ չծանրաբեռնել հիվանդանոցային համակարգը: Այնուհետև այնտեղ սկսվում են անկառավարելի գործընթացներ: Հիվանդանոցային համակարգում այժմ կա հաղթանակի կամ պարտության գիծ, ուստի, Էկա, խնդրում եմ հաշվի առեք դա», – դիմել է վարչապետը առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին: