Գիորգի Գախարիա. Հողի համակարգային գրանցումը կարևոր նշանակություն ունեցող միջոցառում է, որի արդյունավետության մեջ մենք համոզված ենք
Հողի համակարգային գրանցումը կարևոր նշանակություն ունեցող միջոցառում է, որի արդյունավետության մեջ մենք համոզված ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, հողի համակարգային գրանցման համար արդեն հատկացվել է ֆինանսավորում, որը նշանակում է, որ երկրում երեք տարվա ընթացքում ամբողջությամբ հաշվառված և գրանցված կլինի ցանկացած տիպի հող:
«Ամեն բան, ինչ մենք թվարկեցինք, օգնություն ֆերմերներին, ուղղակիորեն կապված է գրանցված հողի հետ, սակայն որպեսզի նպաստենք երկրում ֆերմերների զարգացմանը, յուրաքանչյուր մարդ, ով այսօր որևէ պատճառով չի գրանցել հողը, մինչև տարեվերջ հնարավորություն ունի դա անել և այս օգնությունը կվերաբերի նաև նրանց: Դա նշանակում է, որ այս ծրագրի մի մասը ներառում է նաև հաջորդ տարվա ժամանակաշրջանը: Մենք օգնում ենք ֆերմերներին, գյուղին, հոգում ենք ոչ միայն գյուղի բնակիչների, այլև՝ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասին, մենք հոգում ենք երկրի ագրո-սննդամթերքի անվտանգության մասին: Բացի այդ, ցանկանում եմ կոչ անել յուրաքանչյուր ֆերմերին, առավելագույնս շուտ գրանցել հողամասերը, որպեսզի դառնան այն ծրագրի բաժանորդները, որն այսօր իրականացնում է պետությունը հօգուտ նրանց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: