Գիորգի Գախարիա. Հոգանք տարեցների մասին, հաշվի առնելով այս պատասխանատվությունը, այլ կերպ դիմավորենք Նոր տարին, միջոցառումները պետք է լինեն համեստ, խուսափենք մեծ հավաքույթներից
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ներկայիս համաճարակաբանական իրավիճակից ելնելով, բոլորի համար կարևոր է հոգ տանել տարեցների մասին և ինչպես պետությունը, նաև քաղաքացիները և բիզները ամանորյա օրերին էլ պետք է գործեն առաջին հերթին այս պատասխանատվությամբ:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ, ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում գրանցվում են մահվան ռեկորդներ: Այնպիսի ռեկորդներ, որոնք գոյություն չեն ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մեր հիմնական խնդիրն է հոգ տանել մեր տարեցների մասին, և՛ պետությունը, և՛ քաղաքացիները, ընկերություններն ու բիզնեսը նախ պետք է գործեն այս պատասխանատվությամբ, նույնիսկ Ամանորի օրերին:
Բոլորս պետք է հասկանանք, որ հաշվի առնելով այս պատասխանատվությունը, այս տարի պետք է մի փոքր այլ կերպ դիմավորել Ամանորը, մեր ամանորյա միջոցառումները պետք է լինեն ավելի համեստ, ընտանեկան միջավայրում, և, իհարկե, պետք է խուսափել մեծ երեկույթներից, գուցե մեզ համար սովորական մեծ ամանորյա երեկույթներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ այս տարին առանձնահատուկ տարի է, առանձնահատուկ տարի՝ մարտահրավերներով և մեր հետագա տնտեսական վերականգնման համար շատ կարևոր կլինի, թե ինչպես ենք դիմավորելու Նոր տարին», – հայտարարել է Գախարիան: