Գիորգի Գախարիա. Հետևում էի համաճարակաբանների բոլոր հանձնարարականներին, կարծես թե պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեի, և սա ևս մեկ օրինակ է յուրաքանչյուր քաղաքացու համար
Իմ առողջական վիճակը շատ ավելի լավ է, գտնվում եմ տանը, բուժում եմ ստանում տան պայմաններում, կատարում եմ ընտանիքի բժիշկի հանձնարարականները և փորձում, որքան հնարավոր է արագ վերադառնամ աշխատանքի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Լրագրողի հարցին, ինչու չկարողացավ իրեն պաշտպանել վարակից, կառավարության ղեկավարը նշել է, որ վարակը չի ճանաչում ոչ պաշտոն, ոչ էլ՝ քաղաքական ճաշակ:
«Իհարկե, փորձել եմ և պաշտպանել բոլոր կանոնները, որոնք խորհուրդ էին տալիս համաճարակաբանները, սակայն ինչպես երևում է, ավելի շատ ուշադրություն պետք է ցուցաբերեի և սա ևս մեկ օրինակ է յուրաքանչյուր քաղաքացու համար, թե որքան կարևոր է բոլոր կանոնների հետևողական պահպանումը, որոնք սահմանում են համաճարակաբանները: Սա վարակի տարածման միակ ճիշտ ուղին է: Սակայն այն դեպքում, եթե ամեն դեպքում վարակվեք, ահազանգող բան չկա, հանգիստ պետք է հետևենք բժիշկի ցուցումներին և բուժվենք, եթե հնարավոր է տանը կամ կովիդ-հյուրանոցում և միայն բարդացված դեպքերում՝ հիվանդանոցում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ օրեր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս: