Գիորգի Գախարիա. «Հեռուստադպրոցն» արդեն ունի միջազգային ճանաչում և կարևոր է, որ այն հեռարձակվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով
Կրթության նախարարությունը Հանրային հեռարձակողի հետ միասին ստեղծել է այնպիսի ձևաչափ, ինչպիսին է «Հեռուստադպրոցը», որը հանրաճանաչ է դարձել ոչ միայն Վրաստանում, այլև՝ ձեռք է բերել միջազգային ճանաչում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կրթության ոլորտի վերաբերյալ անցկացված շնորհանդեսին:
Նրա խոսքով, կրթության նախարարությունը կարողացել է շատ արագ մոբիլիզացնել և հեռավար առցանց դասընթացներ ներդնել, սակայն կան մարդիկ, ում հասանելի է համացանցը, համապատասխանաբար, ստեղծվել է «Հեռուստադպրոց» նախագիծը՝ Հանրային հեռարձակողի հետ միասին:
«Չնայած նրան, որ Վրաստանում կան մարդիկ, ում հասանելի չէ համացանցը, կրթության նախարարությունը լուծել է նաև այդ խնդիրը և Հանրային հեռարձակողի հետ ստեղծել այնպիսի ձևաչափ, ինչպիսին է «Հեռուստադպրոցը», որը հանրաճանաչ է դարձել ոչ միայն Վրաստանում, այլև՝ ձեռք է բերել միջազգային ճանաչում: Անչափ կարևոր է այն փաստը, որ «Հեռուստադպրոցը» ձևաչափ է, որը հեռարձակվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով և յուրաքանչյուր աշակերտներին տալիս ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու հնարավորություն: Այս քայլերի արդյունքն է այն, որ Վրաստանում 2019-2020 ուսումնական տարին ակադեմիական չի հայտարարվի»,- հայտարարել է վարչապետը:
Նրա փոխանցմամբ, Վրաստանում ուսումնական տարին անցկացվել է առցանց և 12-րդ դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 20-ին, իսկ առաջինդասարանցիները՝ մայիսի 27-ին, մնացած աշակարտները՝ հունիսի 15-ին: