Գիորգի Գախարիա. Հավաստիացնում եմ ձեզ, այս տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կլինի ամենաշատ դիտորդ
Հավաստիացնում եմ ձեզ, այս տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կլինի ամենաշատ դիտորդ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարությունը կանի ամեն բան, որպեսզի դիտորդների ժամանումը չխափանվի:
«Հավաստիացնում եմ ձեզ, այս տարի Վրաստանում խորհրդարանական ընտրություններին կլինի ամենաշատ դիտորդ: Ուղղակի, վստահ եմ դրանում և դրա համար մենք կանենք առավելագույնը: Վստահ եմ, մեր գործընկերները ևս կհոգան այդ մասին: Կառավարությունը կհոգա, որպեսզի թեստերը, սոցիալական հեռավորությունը, փոխադրումը, ամեն բան լինի կարգին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: