Գիորգի Գախարիա. Հավաքների, ցույցերի կամ արտահայտվելու ազատությանը վտանգ չի սպառնում
Գիորգի Գախարիա. Հավաքների, ցույցերի կամ արտահայտվելու ազատությանը վտանգ չի սպառնում

Ես լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հավաքների, ցույցերի կամ արտահայտվելու ազատությանը վտանգ չի սպառնում համաճարակաբանական համատեքստում», – այս մասին միջգերատեսչական համակարգող հանդիպումից հետո կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ յուրաքանչյուր մարդ կարող է կազմակերպել այնքան հանրահավաք, որքան ցանկանում է, բայց լիովին համապատասխան օրենքին, և հնարավոր է շնչադիմակով, բայց դա պահանջում է լուրջ օրենսդրական փոփոխություններ, և դա չի արվի մեկ-երկու օրվա ընթացքում:

«Ես լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հավաքների, ցույցերի կամ արտահայտվելու ազատությանը վտանգ չի սպառնում համաճարակաբանական համատեքստում, բայց մենք, օրինակ, կարող ենք որոշել, որ պարտադիր կդարձնենք շնչադիմակ կրելը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ՝ դրսում, քանի որ այսօր, ինչպես գիտեք, դա միայն պարտադիր է շենքի ներսում և երբ խոսքը վերաբերում է բաց տարածությանը, կա խիստ հանձնարարական: Ուստի յուրաքանչյուր ոք կարող է կազմակերպել այնքան ցույց, որքան ցանկանում է, բայց լիովին համապատասխան օրենքին, և շնչադիմակով, բայց դա պահանջում է լուրջ օրենսդրական փոփոխություններ, և դա չի կարող կատարվել մեկ-երկու օրվա ընթացքում, ուստի խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում», – հայտարարել է Գիորգի Գախարիան: