30 տարվա ընթացքում, անկախ Վրաստանի պատմության մեջ սա եղել է ռեկորդային բերք՝ 277 հազար տոննա խաղող են ստացել մեր գինեգործները կառավարության և պետության հետ միասին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետը բերքի հանձնման գործընթացի արդյունավետ իրականացման համար շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախարարությանը և նախարարին:
«Սա եղել է լավագույն բերքահավաքներից մեկը, ինչպես նաև համավարակի պայմաններում մարտահրավերներով լի բերքահավաքը, երբ ամեն բան արեցինք, որպեսզի մեր գինեգործների և գյուղացիների կողքին լինեինք: Նույնպես արդյունավետ է անցել բերքահավաքը նաև Ռաճա-Լեչխումիում, որտեղ ևս հավաքել են ռեկորդային քանակությամբ բերք՝ մոտ 1400 տոննա տարբեր սորտի խաղող է հանձնվել:
Ցանկանում եմ ասել, որ արդյունավետ է եղել նաև դեղձի և խնձորի բերքահավաքը, որն այժմ ընթանում է և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գյուղատնտեսության նախարարությանը և պարոն Լևան Դավիթաշվիլուն»,- հատարարել է Գիորգի Գախարիան: