Գիորգի Գախարիա. Համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը կլինի բավականին լուրջ մարտահրավեր, սակայն ամեն բան կարվի, որպեսզի ընտրությունների պատճառով տարածման վտանգը լինի նվազագույնը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին:
Նրա խոսքով, համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը կլինի բավականին լուրջ մարտահրավեր, սակայն ընթանում են աշխատանքներ և ամեն բան կարվի, որպեսզի ընտրությունների պատճառով տարածման վտանգը լինի նվազագույնը:
«Մարդիկ պետք է կարողանան աստիճանաբար վերադառնալ իրենց սոցիալական, բնականոն կյանքին: Բոլորս լավ հիշում ենք, որ մեզ համար Վրաստանում ընտրությունների տարի է, մի քանի ամիս անց կանցկացվեն ընտրություններ: Համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը շատ լուրջ մարտահրավեր է, երբ խոսում ենք ֆիզիկական ընտրությունների մասին, երբ մարդիկ պետք է գնան ընտրատարածքներ և արձանագրեն իրենց ընտրությունը, մենք այդ ուղղությամբ կատարում ենք շատ լուրջ քայլեր, որպեսզի ընտրությունների պատճառով համաճարակային կամ վարակի տարածման վտանգ չլինի և մեզ դա կհաջողվի ցանկացած դեպքում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: