Գիորգի Գախարիա - Համաճարակի հաղթահարումը, բնակչության սոցիալական պաշտպանության ապահովումը և տնտեսության արագ զարգացումը մեր հիմնական պարտականության ուղղություներն են
Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, կառավարությունն այսօր ունի պատասխանատվության երեք հիմնական ոլորտ:
Ըստ Գախարիայի՝ սա համաճարակի հաղթահարումն է, բնակչության սոցիալական պաշտպանվածության ապահովությունը և տնտեսության արագ զարգացումը:
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ այսօր մենք՝ կառավարությունը, ունենք պատասխանատվության երեք հիմնական ոլորտ: Խոսքը համաճարակի հաղթահարման, բնակչության սոցիալական պաշտպանության և տնտեսության արագ զարգացման ապահովման մասին է: Բոլոր քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք կամ ապագայում պետք է կատարենք, պայմանավորված կլինեն այս երեք հիմնական ուղղությունների», – ասաց Գախարիան:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարը բաժանված է որոշակի փուլերի:
«Մենք նույնպես պետք է հասկանանք մի բան, այս պայքարը բաժանված է որոշակի փուլերի: Առաջին փուլը մեր շտապօգնությունն էր, ինչպես մեր քաղաքացիների սոցիալական ապահովության, այնպես էլ մեր տնտեսությանը օգնելու առումով, և սա ուներ իր բացատրությունը, տրամաբանությունը:
Հետագայում մենք աշխատել ենք մեր միջազգային գործընկերների, հիմնադրամների հետ, որպեսզի մեր ճգնաժամային բյուջեի կորուստը ապահովենք այն ֆինանսական ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են այսօր, ինչպես վիրուսի առումով, այնպես էլ մեր քաղաքացիներին սոցիալական աջակցության և տնտեսության վերականգնման առումով:
Այսպիսով, այսօր մենք արդեն ունենք որոշակի արդյունքներ այս ուղղություններով, և մենք պետք է այդ արդյունքները ներկայացնենք, ինչպես տնտեսական խմբին, այնպես էլ մեր քաղաքացիներին», – ասաց Գախարիան: