Գիորգի Գախարիա. Համաճարակային և տնտեսական շահերի հետ մեկտեղ, քաղաքական գործընթացը դարձավ հաշվեկշռի լրացուցիչ բաղադրիչ
Գիորգի Գախարիա. Համաճարակային և տնտեսական շահերի հետ մեկտեղ, քաղաքական գործընթացը դարձավ հաշվեկշռի լրացուցիչ բաղադրիչ

Սեպտեմբերին, համաճարակային և տնտեսական շահերի հետ մեկտեղ, քաղաքական գործընթացը դարձավ հաշվեկշռի լրացուցիչ բաղադրիչ, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստից հետո:

Խոսելով երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին, վարչապետը նշել է, որ գործընթացներին քաղաքական բաղադրիչ ավելացնելու տեսանկյունից իշխանությունը ստիպված է եղել որոշ փոխզիջումների գնալ:

Ըստ նրա, այդ փոխզիջումները որոշվել են երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացման արդյունքում:

«Մինչև սեպտեմբեր մեր հավասարակշռության մեկ այլ լրացուցիչ բաղադրիչ է ի հայտ եկել: Համաճարակի հետ մեկտեղ, տնտեսական շահերի հետ մեկտեղ, ներգրավվել է նաև երրորդ կարևոր բաղադրիչը, դա քաղաքական գործընթացն է: Քաղաքական գործընթացն այս հավասարակշռության մեջ որպես լրացուցիչ բաղադրիչ ընդգրկելով, մենք ստիպված ենք եղել որոշ փոխզիջումների գնալ: Այս փոխզիջումները որոշվում էին երկրում ժողովրդավարական գործընթացի զարգացմամբ, ինչը մեզ տարավ դեպի ընտրությունների առաջին, երկրորդ փուլ և մինչև արտահայտվելու ազատություն, որը մեր քաղաքացիները արտահայտեցին մեր երկրի տարբեր քաղաքներում և փողոցներում:

Բոլորս պետք է հասկանանք, որ այսօր մեր, Վրաստանի կառավարության, քաղաքացիների, բժիշկների, բոլորի խնդիրն այն է, որ, համեմատած եվրոպական երկրների հետ, մենք պետք է Վրաստանը վերադարձնենք այն ցուցանիշներին, որոնք ունեցել ենք օգոստոսին: Ինչպես բոլորդ գիտեք, այս ժամանակահատվածում Վրաստանը համաճարակի կառավարման տեսանկյունից լավագույն երկրներից մեկն էր: Ի վերջո, մեր պարտականությունն է պահպանել մեր տնտեսության արագ վերականգնման հեռանկարը, ինչը մենք պետք է անենք», – հայտարարել է Գիորգի Գախարիան: