Գիորգի Գախարիա. Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործադիր խորհրդի նիստն առաջին անգամ է անցկացվում Իսպանիայի սահմաններից դուրս, Վրաստանը դարձել է զբոսաշրջության սեկտորի ամենայուրահատուկ, ներկայացուցչական հանդիպման վայր
Վրաստանին և Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը կապում է բազմամյա արդյունավետ համագործակցություն, որը դառնում է ավելի ու ավելի բեղմնավոր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 112-րդ նիստի բացմանը:
«Ողջունում եմ ձեզ Վրաստանում: Ուրախ եմ, որ Վրաստանը դարձել է զբոսաշրջության սեկտորի ամենայուրահատուկ, ներկայացուցչական հանդիպման վայր և ցանկանում եմ, հպարտությամբ նշել, որ մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելը: Վրաստանին և Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությանը կապում է բազմամյա արդյունավետ համագործակցություն, որը դառնում է ավելի ու ավելի բեղմնավոր: Մեզ համար շատ կարևոր է, որ նշված նիստն առաջին անգամ է անցկացվում Իսպանիայի սահմաններից դուրս և հենց Վրաստանում: Այս որոշման կայացման հարցում, գործադիր խորհրդի անդամ երկրների հետ մեկտեղ մեծ ներդրում ունի նաև կազմակերպության գլխավոր քարտուղար, պարոն Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ում ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: