Գիորգի Գախարիա. Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այդ հաղթանակը
Գիորգի Գախարիա. Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այդ հաղթանակը

Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այդ հաղթանակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի հետ կապված:

«Սպորտային կյանքում ունենք շատ կարևոր խաղ: Ցավոք, համավարակի պատճառով մեր մի քանի ակտիվ և առաջատար մարզիկ դուրս մնաց ֆուտբոլային հրապարակից և ցավոք, չենք կարողանում մարզադաշտում երկրպագել և աջակցել մեր ֆուտբոլիստներին: Չնայած դրան, վստահ եմ, որ մենք բոլորս միասին ենք և դա կլինի Վրաստանի հաղթանակը: Ցանկանում եմ, հաջողություն մաղթել մեր ֆուտբոլիստներին: Վստահ եմ, բոլորս միասին կտոնենք այս հաղթանակը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգրի համար Հյուսիսային Մակեդոնիայի հետ այսօր կանցկացնի որոշիչ հանդիպում: Խաղն անցկացվելու է այսօր, ժամը 21:00-ին Թբիլիսիում, «Դիամո-Արենայում»: