Գիորգի Գախարիա. Գիորգի Անծուխելիձեն ցույց է տվել անձնուրացության վառ օրինակ, մեր պարտքն է, կյանքը շարունակել այնպես, որ անհրաժեշտ չլինի նման անձնազոհություն
Երկրի համար, ցավոք, օգոստոսը, վերջին տարիների ընթացքում ծանր ամիս է: Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է – պարտադիր պետք է հիշենք և խոնարհվենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ծալկայում, որտեղ ներկայացրել է Բոլնիսիի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի և Ծալկայի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գոգի Մեշվելիանիին:
Կառավարության ղեկավարը ազգային հերոսի հիշատակը հարգել է մեկ րոպե լռությամբ:
«Ողջունում եմ, ծալկեցիներ: Այս հողը աշխատասեր, համարձակ ժողովրդի հող է և որ կարևոր է, այն բազմազանությունը, որը բնորոշ է Ծալկային, մեր հզորության ամենամեծ օրինակն է: Մեր բազմազանության մեջ է եղել միշտ Վրաստանի հզորությունը և այդպես էլ կլինի: Սա այն ժողովուրդն է, որի և աշխատանքը, և պայքարը արդյունավետ են: Երկրի համար, ցավոք, օգոստոսը, վերջին տարիների ընթացքում ծանր ամիս է: Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է: Նա այն մարդն է, ով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացուն ցույց է տվել հերոսության բարձր որակ, անձնուրացության, կյանքի մեծ օրինակ և մենք պարտավոր ենք կյանքը շարունակել այնպես, որ ոչ մի վրացի, Վրաստանի քաղաքացի, ապագայում ստիպված չլինի նման անձնազոհություն ցուցաբերել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: