Գիորգի Գախարիա. «Ֆորբս»-ը շեշտադրում է անում Վրաստանի հաջողության վրա, որն արտահայտվում է անվտանգ տուրիստական կենտրոն ձևավորելով և հարմար ներդրումային միջավայր ստեղծելով
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանի մասին «Ֆորբս» ամսագրի հոդվածին արձագանքել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Ինչպես նշում է վարչապետը, հրատարակությունը նոր համարում շեշտադրում է անում Վրաստանի հաջողության վրա:
«Ֆորբս» ամսագրի նոր համարը շեշտադրում է անում Վրաստանի հաջողության վրա, որն արտահայտվում է անվտանգ տուրիստական կենտրոն ձևավորելով և հարմար ներդրումային միջավայր ստեղծելով»,- նշում է Գիորգի Գախարիան:
«Ֆորբս» ամսագիրը հոդված էր հրապարակել վերնագրով՝ «Չնայած համավարակին, ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության նիստը կայացավ Վրաստանում: Ինչպես գրում է հեղինակը, սևծովյան տարածաշրջանում, Կովկասյան լեռների մեջ ընկած Վրաստանը, սեպտեմբերի 15-17-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության կոնֆերանսը, որն անցկացվել է կորոնավիրուսի հետ կապված պահանջները հաշվի առնելով: