Գիորգի Գախարիա - Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մինչև Ամանոր աջակցություն ցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես կորցրել են իրենց աշխատանքը վերջին սահմանափակումների պատճառով
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, այսօրվանից սկսվում է միանվագ սոցիալական օգնություն ստանալու համար հայտերի ընդունումը:
Գախարիայի խոսքով, ֆինանսների նախարարությանն արդեն առաջադրանք է տրվել, օգնությունը տրվի մինչև նոր տարի:
«Ինչպես գիտեք, այսօրվանից մենք սկսում ենք հայտերի ընդունում միանվագ սոցիալական թիրախային օգնության առնչությամբ այն քաղաքացիների համար, ովքեր վերջին երկամսյա սահմանափակումների արդյունքում ժամանակավոր կորցրեցին աշխատանքը: Իհարկե, մենք ամեն բան պետք է անենք և ֆինանսների նախարարությանն արդեն առաջադրանք է տրվել, օգնությունը տրամադրվի մինչև նոր տարի, իսկ քաղաքացիները պետք է ժամանակին դիմեն համապատասխան հաստատությանը, որպեսզի ստանան օգնություն»,- նշել է Գախարիան:
Այսօրվանից
մեկնարկում է 300 լարի փոխհատուցում ստանալու համար էլեկտրոնային հայտերի ընդունումը:
Եկամուտների ծառայությունը հայտարարում է, որ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում եկամուտների ծառայությունը մշակել է քաղաքացիների նպատակային սոցիալական օգնության գրանցման նոր ծրագրակազմ: