Գիորգի Գախարիա. Ընտրական քաղաքական գործընթացը չենք կարող դադարեցնել, չնայած որոշ «փորձագետների» հորդորների
Ավելանում է մի քանի բաղադրիչ: Առաջինը ընտրական քաղաքական գործընթացն է, որն իհարկե, չենք կարող դադարեցնել, չնայած որոշ «փորձագետների» հորդորների,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, ազատ, ժողովրդավար ընտրությունները կանցկացվեն կանոնակարգերի պաշտպանությամբ:
«Ավելանում է մի քանի բաղադրիչ: Առաջինը ընտրական քաղաքական գործընթացն է, որն իհարկե, չենք կարող դադարեցնել, չնայած որոշ «փորձագետների» հորդորների: Սա անձեռնմխելի գործընթաց է և բոլորս պետք է գիտակցենք, որ ազատ, ժողովրդավար ընտրությունները կանցնեն բժշկական դիմակով, սոցիալական հեռավորության պաշտպանությամբ: Սա առաջնահերթություն է, որ Վրաստանը ողջ աշխարհին ցույց տա, որ նման իրավիճակում հնարավոր է շարունակել բնականոն կյանքը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: