Գիորգի Գախարիա. Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը:
«Վերջին տարիներին, առանձնապես այս տարի, թոշակառուների համար կենսաթոշակն ավելացել է 20 լարիով: Չնայած տնտեսական ծանր իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակի բարձրացումը: Բացի այդ, ինչպես գիտեք, մենք նախաձեռնությամբ դիմել ենք խորհրդարանին, որ գնաճի նկատմամբ պետք է իրականանա թոշակի մշտական ինդեքսավորում և 70 տարեկանից բարձր թոշակառուների համար դրան պետք է ավելանա նաև տնտեսական աճի 80 տոկոսը»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, բոլորը քաջ գիտակցում են, որ դա բավական չէ:
«Ինձ համար ծայրահեղ ծանր է խոսել այս թեմաներով՝ մի պարզ պատճառով – բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա բավականից զգալիորեն քիչ է, առանձնապես այսօր, երբ մենք ճգնաժամի մեջ ենք: Քաջ գիտակցում ենք, որ բոլոր այս թվերի հետևում մեր քաղաքացիների առօրյան է, ծանր կյանքը: Պետք է հասկանանք, որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ձեռնարկեցինք կարևորագույն քայլեր՝ որպեսզի նվազեր աղքատության դինամիկան»,- հայտարարել է Գախարիան խորհրդարանում: