Գիորգի Գախարիա. Ցավակցում եմ Թամար Բաչալիաշվիլու ընտանիքին, այս ողբերգությունը հատում է ընտանիքի սահմանը և դառնում երկրի ողբերգություն
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնում 23-ամյա Թամար Բաչալիաշվիլու ընտանիքին:
Երիտասարդի մահվան և այդ գործի հետաքննության մասին Վրաստանի վարչապետը խոսել է կառավարության նիստին:
Նրա խոսքով, նշված ողբերգությունը հատում է ընտանիքի սահմանը և դառնում երկրի ողբերգություն:
«Պետք է արձագանքեմ այն ողբերգական իրադարձությանը, որը մի քանի օր առաջ տեղի ունեցավ մեր երկրում: Իհարկե, երիտասարդ աղջկա մահն անորոշ հանգամանքներում շատ ծանր միջադեպ է: Առաջին հերթին, ցանկանում եմ, վշտակցություն հայտնել ընտանիքի անդամներին, սակայն այս ողբերգությունը հատում է ընտանիքի սահմանը և դառնում երկրի ողբերգություն: Համապատասխանաբար, հիշենք, որ զգուշորեն պետք է վերաբերվենք մեր ընտանիքին և մեծ պատասխանատվությամբ մոտենանք նման ողբերգական դեպքերին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: