Գիորգի Գախարիա. Բժշկական ենթակառուցվածքը լիովին պատրաստ է, որպեսզի կառավարի կորոնավիրուսի վարակակիր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին
Այսօր երկրում բժշկական համակարգի ենթակառուցվածքը լիովին պատրաստ է, որպեսզի կառավարի կորոնավիրուսի վարակակիր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, երկրի մասշտաբով գործընթացը լիովին կառավարելի է:
«Կարևոր է այն, որ այսօր երկրում բժշկական համակարգի ծայրահեղ և ծանր պացիենտների կառավարման ենթակառուցվածքն ամբողջովին պատրաստ է, որպեսզի ճիշտ ձևով կառավարի ծանր, ծայրահեղ ծանր պացիենտներին: Դրա համար ստեղծվել է կլինիկական խումբ, ռեանիմատոլոգների առանձին խումբ, որը երկրի մասշտաբով լիովին վերահսկում է այդ գործընթացը»,- նշել է Գախարիան: