Գիորգի Գախարիա. Բոլորս միասին պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպես ենք կարողանում կորոնավիրուսի պայմաններում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ
Գիորգի Գախարիա. Բոլորս միասին պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպես ենք կարողանում կորոնավիրուսի պայմաններում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, հոկտեմբերի 31-ին կանցկացվեն երկրի համար շատ կարևոր ընտրություններ: Գախարիայի խոսքով, բոլոր ընտրատեղամասերում լիարժեք պահպանված կլինեն համաճարակաբանների կողմից սահմանված կանոնները:

Գիորգի Գախարիայի պարզաբանմամբ, բոլորս միասին պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպես ենք կարողանում կորոնավիրուսի պայմաններում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

«Բոլորս պետք է գիտակցենք, որ կանոնների պահպանումը միակ ճիշտ ճանապարհն է ավելի քիչ սահմանափակում գործարկելու համար, կանոների պահպանումը միակ ճիշտ որոշումն է մեր քաղաքացիների կյանքի, առողջության պաշտպանության և էկոնոմիկային նվազագույն վնաս հասցնելու համար: Մի քանի օրը, որը մնացել է մինչև ընտրությունները, անչափ կարևոր է, քանի որ երկրի համար անչափ կարևոր ընտրություններ են անցկացվելու հոկտեմբերի 31-ին: Ցանկանում եմ, ասել, որ բոլոր ընտրատեղամասերում լիարժեք պահպանված կլինեն համաճարակաբանների կողմից սահմանված կանոնները և մենք, բոլորս միասին պետք է աշխարհին ցույց տանք, թե ինչպես կարող ենք կորոնավիրուսի պայմաններում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ»,- հայտարարել է Գախարիան: