Գիորգի Գախարիա. Բոլորին կոչ եմ անում, ով փորձում է շահարկել այս թեմայով և բորբոքել էթնիկ ատելությունը, զգուշությամբ վերաբերենք այս թեմային
Վստահ ենք, սահմանագծման շրջանակներում ռազմավարական գործընկերների և եղբայրական պետությունների հետ կհասնենք այնպիսի համաձայնության, որ հաշվի առնված լինի ինչպես մշակութային ժառանգությունը, այնպես էլ մեր եկեղեցիների շահը,- այս մասին Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստի ավարտին հայտարարել է խորհրդի քարտուղար, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան: Լրագրողները հետաքրքրվել են, եղել է արդյոք զրույց այսօրվա հանդիպմանը Դավիթ Գարեջիի հարցի առնչությամբ:
«Ինչ վերաբերում է Դավիթ Գարեջիին, իհարկե, բոլորս գիտենք, որ սա շատ զգայուն թեմա է: Իհարկե, սա մեր ժառանգությունն է, հետխորհրդային ժառանգությունը և սահմանագծումը պետք է ավարտենք առավելագույնս սեղմ ժամկետներում:
Միանշանակ բոլորին կոչ եմ անում, ով փորձում է շահարկել այս թեմայով և բորբոքել էթնիկ ատելությունը – չեմ խուսափի այս խոսքերից, շատ զգուշությամբ վերաբերենք այս թեմային: Քանի որ, սահմանագծման շրջանակներում մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական գործընկերների և մեր եղբայրական պետությունների հետ կհասնենք այնպիսի համաձայնության, որ հաշվի առնված լինի ինչպես մշակութային ժառանգությունը, այնպես էլ մեր եկեղեցիների շահը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: