Գիորգի Գախարիա. Բոլորին կհասնենք, բոլորին կօգնենք և հաշվի կառնենք այն խորհուրդները, որոնք դուք տվեցիք ինձ
Ռոման Գոցիրիձեն ստերի փոշոտ քամի է ստեղծել, ասում է, որ խաբել ենք 400 000 մարդու, պարոն Ռոման, բոլորին կհասնենք, բոլորին կօգնենք ըստ ամիսների, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և հաշվի կառնենք այն խորհուրդները, որոնք դուք տվեցիք ինձ,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում՝ տարեկան հաշվետվություն ներկայացնելիս, Ռոման Գոցիրիձեի հարցին ի պատասխան:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև այն խորհուրդների մասին, որոնք ընդդիմությունը նրան տվել էր նախորդ այցի ժամանակ և նշել, որ դրանցից մի քանիսը հաշվի է առել:
«Խորհրդարանում նախորդ ելույթիս ժամանակ ասացիք, որ զբոսաշրջությունում ժամանակավոր աշխատողներին միանվագ օգնությունը չվերաբերեց: Ես որպես առաջադրանք ընդունեցի և այն մտցվեց օրենսդրական փոփոխություններում և էքսկուրսավարները, ովքեր ժամանակավոր աշխատող էին և 2020 թվականի առաջին եռամսյակում չունեին եկամուտ, նրանք ևս ստացան միանվագ օգնություն: Ինչպես նաև, առևտրականները, ովքեր աշխատում էին արտասահմանում, Աջարիայի համատեքստում ասվեց, սահմանն անցնում էին և հետ վերադառնում, օրենսդրական փոփոխությունն ընդունվեց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: