Գիորգի Գախարիա. Բարձրորակ համացանցը յուրաքանչյուր վրացական գյուղում շատ կարևոր և արագ լուծվող խնդիր է
Գիորգի Գախարիա. Բարձրորակ համացանցը յուրաքանչյուր վրացական գյուղում շատ կարևոր և արագ լուծվող խնդիր է

Բարձրորակ համացանցը յուրաքանչյուր վրացական գյուղում շատ կարևոր և արագ լուծվող խնդիր է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Օզուրգեթիի 49 գյուղ կապահովվի համացանցով:

«Հաջորդ հարցը, որի մասին կխոսենք, դա Օզուրգեթիի շրջանի 49 գյուղի ինտերնետիզացումն է: Սա ևս մեկ կարևոր մարտահրավեր է, որը մեզ ցույց տվեց համավարակը և ճգնաժամը: Բարձրորակ համացանցը յուրաքանչյուր վրացական գյուղում շատ կարևոր և արագ լուծվող խնդիր է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: