«Ազգային շարժման» անդամներն այստեղից փախան, դուք բարձրախոսը չեք միացնում, որպեսզի ես չխոսեմ, սա է ձեր վախը,- այսպես է վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան դիմել «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչներին, որոնք նախարարների թեկնածուներին լսում էին դաշինքի ձևաչափում:
Գախարիայի խոսքով, ընտրողները «Եվրոպական Վրաստանին» կգնահատեն ընտրություններին:
«Դուք մարդկանց կուրացնում եք: Կուրացնում եք ստերով և ձեր ընտրողը ձեզ կգնահատի ընտրություններին: «Ազգային շարժման» անդամներն այստեղից փախան, դուք բարձրախոսը չեք միացնում, որպեսզի ես չխոսեմ, սա է ձեր վախը»,- դիմել է ընդդիմախոս պատգամավորներին Գախարիան՝ դաշինքի նիստին:
Վարչապետի և նախարարի թեկնածուների հետ հանդիպումն անցկացվում էր կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում: