Գիորգի Գախարիա. Ազգային բազմազանությունը Վրաստանի հզորությունն է, բոլոր պետք է աշխատենք, հոգանք մեր հայրենիքի զարգացման համար
Մեր ազգային բազմազանությունը մեր երկրի, Վրաստանի հզորությունն է, որպեսզի մենք բոլորս միասին հանգիստ, խաղաղ աշխատենք, հոգանք մեր երկրի, մեր հայրենիքի զարգացման համար: Դա անում ենք միասին և հետագա 4 տարիներին ևս այդպես կշարունակենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանին ներկայացնելիս:
Վարչապետի խոսքով, իշխանությունն ունի հետագա 4 տարվա կոնկրետ ծրագիր, որտեղ ինչ ծրագիր պետք է իրականացնի:
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր, ձեզ հետ լինել այստեղ և մեր երկրի, Վրաստանի և Նինոծմինդայի վաղվա օրվա, ծրագրերի և ապագայի մասին խոսել: Մենք վաղուց է համաձայնել ենք, որ մեր ազգային բազմազանությունը մեր երկրի, Վրաստանի հզորությունն է, որպեսզի մենք բոլորս միասին հանգիստ, խաղաղ աշխատենք, հոգանք մեր երկրի, մեր հայրենիքի զարգացման համար: Դա անում ենք միասին և հետագա 4 տարիներին ևս այդպես կշարունակենք: Իշխանությունն ունի հետագա 4 տարվա կոնկրետ ծրագիր, որտեղ ինչ ծրագիր պետք է իրականացնի: Դեռ շատ անելիքներ կան: Ախալցիխե-Ախալքալաք կապող ճանապարհի հիմնանորոգումը շուտով կավարտվի: յս ամենը պետք է անենք միասին, սակայն կարևորն այն է, որ մեծ տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է ապրում մարդ – Ախալքալաքում, Ախալցիխեում, Բաթումիում, Թբիլիսիում թե Ռուսթավիում»,- հայտարարել է վարչապետը:
Գիորգի Գախարիան նշել է, որ չնայած համավարակի, ոչ մի րոպե, ոչ մի օր կանգ չի առել համակարգային ենթակառուցվածքային նախագծերի ընթացքը:
«Համավարակը խանգարեց, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ չնայած համավարակին, ոչ մի րոպե, ոչ մի օր կանգ չի առել համակարգային ենթակառուցվածքային նախագծերի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք, որ Նինոծմինդայի համար առաջնային է ջրամատակարարումը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետը նշել է, որ այս ամենը պետք է շարունակվի և դրա համար անհրաժետ է հաղթել ընտրություններում:
«Դրա համար մեզ անհրաժեշտ է հաղթանակ և այդ հաղթանակն անհրաժեշտ է հոկտեմբերի 31-ին: Սամվել Մանուկյանն այս շրջանի արժանի զավակն է և վստահ եմ, կլինի արժանի եթկնածու, ձեր արժանի ձայնը Վրաստանի օրենսդրական մարմնում»,- հայտարարել է վարչապե: