Գիորգի Գախարիա. Այսօրվա ճգնաժամը ևս մեկ լավ հնարավորություն է, որտեղ փոքր Վրաստանը կարող է կատարել իր գործառույթը
Այսօրվա ճգնաժամը ևս մեկ լավ հնարավորություն է, որտեղ փոքր Վրաստանը կարող է կատարել իր գործառույթը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Լոպոտայի լճի հարակից տարածքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ցանկանում եմ, որ մեր այս հանդիպումը լինի ոչ պաշտոնական, բարեկամական գաղափարների, կարծիքների փոխանակման, ուստի ընտրել ենք այս վայրը և պատկերացրեք, որ դուք այսօր Կախեթիում զբոսաշրջիկներ եք: Սա է մեր հիմնական նպատակը, սակայն բոլորս գիտակցում ենք, որ մարտահրավերը գլոբալ է, համավարակը գլոբալ մարտահրավեր է: Այն արդեն վերածվել է տնտեսական լուրջ ճգնաժամի և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ոչ թե փոքր Վրաստանը, այլ մեծ, հզոր երկրները ևս առանձին վերցված, չեն դիմանա այս գլոբալ մարտահրավերին և չեն կարողանա այն հաղթահարել: Ուստի այս ճգնաժամը ևս մեկ լավ հնարավորություն է, առավել շատ համերաշխություն հայտնենք միմյանց, սա ևս մեկ հնարավորություն է, որտեղ փոքր Վրաստանը կարող է կատարել իր գործառույթը, իր տարածքում, իր պետությունում, իր երկրում ճիշտ կառավարել ռիսկերը, որոնք բերում է վարակը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: