Գիորգի Գախարիա. Ասոցացման համաձայնագիրը մեր երկրի համար հենց այն հիմքն է, որի վրա կառուցվում է եվրոպական ապագան
6 տարի առաջ, 2014 թվականի հունիսի 27-ին, սկսվել Վրաստանի և Եվրամիության հարաբերության նոր փուլ: Ասոցացման համաձայնագիրը մեր երկրի համար հենց այն հիմքն է, որի վրա կառուցվում է եվրոպական ապագան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, մինչ օրս Վրաստանը կարևոր առաջընթաց է արձանագրել Եվրամիության հետ ինտեգրման բազմաթիվ ուղղություններով, որին հետևել են կոնկրետ շոշափելի արդյունքներ մեր երկրի – յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում դեպի Եվրամիության հետ տնտեսական ինտեգրում, որը երկիրն առավել ամուր կապում է եվրոպական կառույցներին և անդառնալի դարձնում մեր եվրաինտեգրման գործընթացը:
Մենք ունենք առավել շատ բարեփոխումներով հագեցած ճանապարհ դեպի եվրոպա, որը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է ամենօրյա ջանք, անձնուրացություն և փոխադարձ աջակցություն:
Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ամեն օր ջանում են այս գործընթացն արագ և արդյունավետ ավարտելու համար»,- նշում է վարչապետ Գիորգի Գախարիան: