Գիորգի Գախարիա. Աշխարհն այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին և աշնանը յուրաքանչյուր ամսից պետք է օգտվել, որպեսզի լինենք պատրաստված
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել տարած աշխատանքի համար:
Բացի այդ, ինչպես նշել է վարչապետը, աշխարհն այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին և աշնանը յուրաքանչյուր ամսից պետք է օգտվել, որպեսզի երկիրն այն դիմավորի պատրաստված:
«Ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին շնորհակալություն հայտնել, քանի որ սա անչափ կարևոր պայքար էր, սակայն ցանկանում եմ նշել, որ դեռ ոչինչ չի ավարտվել: Մեր հիմնական խնդիրն է աստիճանաբար գործարկենք էկոնոմիկան: Ունենք ևս մեկ խնդիր, կենդանացնենք քաղաքական գործընթացը, սակայն չպետք է մոռանանք, որ ողջ աշխարհն այսօր պատրաստվում է համավարակի երկրորդ ալիքին, որը շատ մեծ մարտահրավեր է: Յուրաքանչյուր ամսից պետք է օգտվել, որպեսզի երկիրն այն դիմավորի պատրաստված և այնպես արդյունավետ, ինչպես դա արել ենք առաջին փուլում»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, համակարգող խորհուրդը կշարունակի աշխատանքը նույն ձևաչափում: