Գիորգի Գախարիա. Արևելյան գործընկերության առաջնորդների հետ վիդեո-կոնֆերանսի ընթացքում վստահելի գործընկերոջ դերում ամրապնդրեցինք Վրաստանի եվրոպական ձգտումները
Արևելյան գործընկերության առաջնորդների հետ ունեցած կարևորագույն զրույց՝ վիդեո-կոնֆերանսի ձևաչափում,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնում Եվրամիության և գործընկեր երկրներին՝ համավարակի ընթացքում ցուցաբերած օգնության համար:
«Արևելյան գործընկերության առաջնորդների հետ ունեցա կարևորագույն զրույց՝ վիդեո-կոնֆերանսի ձևաչափում: Վստահելի գործընկերոջ դերում ամրապնդրեցինք Վրաստանի եվրոպական ձգտումները և ընգծեցինք ապագային միտված ծրագրի կարևորությունը: Երախտապարտ ենք Եվրամիության և գոծընկեր երկրների նկատմամբ համավարակի ընթացքում ցուցաբերած օգնության համար: Հակամարտության կարգավորման գործում Եվրամիության դերը կարևոր է»,- նշել վարչապետը: