Գիորգի Գախարիա. Արդարադատության միջազգային դատարանն այսօր առաջին անգամ կգնահատի 2008-ի ռուս-վրացական պատերազմը, որը պետք է դառնա երկրի ապաբռնազավթման համար պայքարի նոր փուլ
Այսօր Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր օրերից մեկն է: Մի քանի ժամից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնական որոշում կկայացնի «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործով, – կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա ասաց, որ այսօր առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանը կգնահատի 2008-ի Ռուսաստան-Վրաստան պատերազմը, և դա պետք է դառնա երկրի ապաբռնազավթման համար պայքարի նոր փուլ:
«Այս որոշումը կլինի մեր համաքաղաքացիների, արդարադատության նախարարության աշխատակիցների, մասնագետների 12 տարվա աշխատանքի արդյունքը: Բոլորս վստահ ենք, որ կլինի արդար որոշում: Դա հիմնականում հիմք կհանդիսանա միջազգային մակարդակում մեր քաղաքացիների շահերի հետագա պաշտպանության համար: Բոլորը պետք է հասկանան, որ սա 2008 թվականի պատերազմի առաջին միջազգային դատական գնահատականն է», – ասաց Գախարիան:
Միաժամանակ, ըստ վարչապետի, որոշումը լրացուցիչ պարտավորություններ է առաջադրում Վրաստանին:
«Այս որոշումը լրացուցիչ պարտավորություններ է առաջադրում մեզ՝ որպես կառավարության: Բոլորը պետք է հասկանան, որ մոտ ապագայում մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք դեպի երկրի ապաբռնազավթում: Այս մասով մենք ունենք որոշակի ծրագիր, որին հետևելու ենք և որը հասարակությանը կներկայացնենք առաջիկայում: Այսօր նորագույն պատմության ամենակարևոր օրն է: Այսօր առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանը կգնահատի Ռուսաստան-Վրաստան 2008 թ. պատերազմը, և դա պետք է լինի երկրի ապաբռնազավթման դեմ պայքարի նոր փուլ, նոր ուղերձ Վրաստանի կառավարության համար՝ սկսելու միջգերատեսչական համակարգող գործողություն », – ասաց Գախարիան: