Գիորգի Գախարիա. Առանց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ զրույցի, որևէ քայլ չենք ձեռնարկի, սա կլինի կանոն
Առաջարկում եմ, առավելագույնս բացեիբաց զրուցել, առանց սահմանափակումների և պատրաստ ենք քննադատությանը, քննադատությունից երբեք չենք վախեցել և հիմա էլ չենք վախենա,- այսպես է վարչապետ Գիորգի Գախարիան դիմել զբոսաշրջության սեկտորի ներկայացուցիչներին:
Ինչպես նշել է հանդիպմանը, կառավարությունը զբոսաշրջության ոլորտում որևէ քայլ չի անի առանց ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցելու:
Վարչապետի խոսքով, կառավարությունը քաջ գիտակցում է զբոսաշրջանության սեկտորի զարգացման գործում իր գործառույթը:
«Պետք է իմանանք, որ նշված սեկտորում որևէ քայլ չի արվի առանց ձեզ հետ զրուցելու: Սա կլինի կանոն, որով մենք կառաջնորդվենք: Կառավարությունը քաջ գիտակցում է զբոսաշրջանության սեկտորի զարգացման գործում իր գործառույթը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով, վերջնական նպատակը շատ պարզ է – որքան շատ զբոսաշրջիկ երկրում, այնքան ավելի շատ եկամուտ, աշխատատեղ և, իհարկե, երկրի ճանաչելիություն: