Գիորգի Գախարիա. Անհրաժեշտ է օբյեկտիվ և խելամիտ ընդդիմություն և ոչ՝ հիստերիա
Թերությունը, որը Փոթիում եղել է ջրամատակարարման համակարգի հետ կապված, ձեզանից լավ գիտենք, մենք դա կբացատրենք փոթեցիներին: Վերջին հաշվով, կանցկացնենք ջրամատակարարման համակարգը,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում, ամենամյա զեկույցը ներկայացնելիս, պատգամավորի հարցին ի պատասխան:
Կառավարության ղեկավարը խոսել է արդյունավետ ընդդիմության նշանակության մասին և պատգամավորներին խորհուրդ տվել, սովորել հարց ուղղել:
«Գիտեք խնդիրը որն է, պետք է սովորեք հարց ուղղել և կառավարեք ձեր հույզերը: Այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունն առաջնորդվում է բնազդներով և այդ բնազդները ձեզ հասցնում են հիստերիայի: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ ընդդիմություն, բայց հիստերիա անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է նորմալ, ոչ բնազդներով, այլ՝ օբյեկտիվ և խելամիտ ընդդիմություն»,- հայտարարել է վարչապետը: