Գիորգի Գախարիա. Անհնար է երկիրը զարգանա դրական ուղղությամբ, երբ գոյություն ունի նման ընդդիմություն
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Ազգային շարժումը» և նրանց «Եվրոպական Վրաստան» մասնաճյուղը դա մեկ խումբ է,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում անցկացված հանդիպումները գնահատելիս:
Վարչապետի թեկնածուի խոսքով, «Ազգային շարժումը» փախել է դահլիճից, նրանց «Եվրոպական Վրաստան» մասնաճյուղը իր ձեռքն է գցել բարձրախոսը և նրան չի տրվել հարցերին պատասխանելու հնարավորություն:
«Մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Ազգային շարժումը» և նրանց «Եվրոպական Վրաստան» մասնաճյուղը դա մեկ խումբ է, որը կեղծիքի վրա հիմնված փորձում է մեր հանրության մեջ մոդելավորված իրականությամբ ստեղծել որոշակի հուզական լարվածություն, ստեղծել որոշ հեղափոխական ակնկալիքներ, ինչի հնարավորություն մենք իհարկե չենք տա»,- հայտարարել է Գախարիան:
Նրա խոսքով, անհնար է երկիրը զարգանա դրական ուղղությամբ, երբ գոյություն ունի նման ընդդիմություն: