Գիորգի Գախարիա. Աղետի գոտում ընտանեկան տիպի հյուրանոցներին կօգնեն, որպեսզի հյուրերը չզգան անհարմարավետություն
Բոլոր նախարարությունների ներկայացուցիչները, որոնք պետք է լինեն այստեղ, կլինեն, ես ամեն օր այս շտաբի հետ անձամբ կհաղորդակցվեմ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Օնիում, որտեղ ծանոթանում է աղետի հետևանքներին և լիկվիդացման աշխատանքներին:
Նրա խոսքով, այժմ Շովի են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկ հյուրեր և իշխանությունը կօգնի ընտանեկան տիպի բոլոր հյուրանոցներին, որպեսզի հյուրերն անհարմարավետություն չունենան:
«Քանի որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է, Շովիի հետ հաղորդակցությունը նորմալ ճանապարհով լինի խնդրահարույց, ընտանեկան տիպի հյուրանոցներին օգնություն կցուցաբերենք, որպեսզի նրանց հյուրերը չզգան անհարմարավետություն: Բոլոր նախարարությունների ներկայացուցիչները, որոնք պետք է լինեն այստեղ, կլինեն, ես ամեն օր այս շտաբի հետ անձամբ կհաղորդակցվեմ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: