Գիորգի Գախարիա. 2020 թվականի վերջին, Վրաստանի 300 000 քաղաքացի կօգտվի շուրջօրյա ջրամատակարարումից
Ջրամատակարարումը Վրաստանի կառուցվածքային և համակարգային խնդիրն է: Բոլորս պետք է գիտակցենք, որ սա մեկ և երկու տարվա խնդիր չէ և այն չի կարող լուծվել երկու օրում կամ երկու տարում: 2019 թվականին լրացուցիչ 70 հազար մարդ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս:
Վարչապետի խոսքով, մինչև տարեվերջ կավարտվի Զուգդիդիի, Օզուրգեթիի, Լանչխութիի Ագարա ավանի, Աբասթումանիի, Քութաիսիի երկրորդ մասի, Վալեի, Ծղալտուբոյի, Թելավիի, Սիղնաղիի, Մառնեուլիի, Գուդաուրիի, Աբաշայի ջրամատակարարման նախագծերը:
«Ավարտվել է շուրջօրյա ջրամատակարարման նախագծերը Ուռեկիում, Մեստիայիում, Անակլիայում, Խոբիում և Կասպիում: Բացի այդ, ավարտվել է Քութաիսիի ջրամատակարարման նախագծի առաջին մասը, որը վերաբերում է մոտ 90 000 քաղաքացու: Մինչև տարեվերջ կավարտվի Զուգդիդիի, Օզուրգեթիի, Լանչխութիի Ագարա ավանի, Աբասթումանիի, Քութաիսիի երկրորդ մասի, Վալեի, Ծղալտուբոյի, Թելավիի, Սիղնաղիի, Մառնեուլիի, Գուդաուրիի, Աբաշայի ջրամատակարարման նախագծերը: Ընդհանուր, 2020 թվականի վերջին, Վրաստանի 300 000 քաղաքացի կօգտվի շուրջօրյա ջրամատակարարումից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: