Գիորգի Գախարիա. 2019 թվականին վերանորոգվել կամ կառուցվել է մոտ 400 գյուղի ամբուլատորիա, բացի այդ, կառուցվել է շտապ օգնության 41 կենտրոն
2019 թվականին վերանորոգվել կամ կառուցվել է մոտ 400 գյուղի ամբուլատորիա,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես գալիս:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գյուղի ամբուլատորիան մեր առաջնային առողջապահության կարևորագույն օղակն է:
«Դրանք են գյուղի բժիշկները, ում մոտ առաջինն է գնում մեր քաղաքացին: Այս ամբուլատորիաները, որոնք վերանորոգվել են, հաջորդ տարի կապահովվեն սարքավորումներով: Այստեղ, իհարկե, մեծամասամբ կկիրառվի նորարարությունը, ինչպիսին է հեռուստաբժշկությունը, սակայն առաջնային առողջապահությունը կարևոր բաղադրիչ է, որին միտված կլինի առողջապահության նախարարության բարեփոխումների ուշադրությունը: Ինչպես նաև, պարտադիր պետք է նշել, որ կառուցվել է շտապ օգնության 41 կենտրոն»,- նշել է վարչապետը: