Գիորգի Գախարիա. 2008 թվականին միջազգային արձագանքը թույլ էր, աշխարհը չի դիմանա ևս մեկ նման սխալի
Գիորգի Գախարիա. 2008 թվականին միջազգային արձագանքը թույլ էր, աշխարհը չի դիմանա ևս մեկ նման սխալի

Ուզում եմ իմ ամուր աջակցությունը հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին այս դժվարին պահին,- սոցցանցում գրել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

«Վրաստանը շատ լավ գիտի ռուսական ագրեսիայի հետևանքները։ 2008 թվականին միջազգային արձագանքը թույլ էր: Աշխարհն այլևս չի կարող հանդուրժել ևս մեկ նման սխալ»,- ասել է Գախարիան։