Գիորգի Գախարիա - 144-ի վերաբերյալ մեր քաղաքացիների քննադատությունը օբյեկտիվ էր, պատասխանատու անձինք խստորեն կպատժվեն
Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, քաղաքացիների քննադատությունը Վրաստանի կառավարության միասնական թեժ գծի 144-ի աշխատանքի վերաբերյալ օբյեկտիվ էր:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի նախագծի ներկայացումից հետո անցկացված ասուլիսում, պատասխանատու անձինք խստորեն պատժվելու են:
«144-ի վերաբերյալ մեր քաղաքացիների քննադատությունը օբյեկտիվ էր: Մի քանի փաստ է համընկել, և ես չեմ ուզում մանրամասնել: Պատասխանատու անձինք խստորեն կպատժվեն կատարվածի համար: Երկու-երեք օր կար, երբ 144-ին զանգերի քանակը գերազանցում էր 300 հազարը: Այս հոսքի կառավարումն անհնար էր: Բայց 144-ը, որպես գաղափար, գոյություն կունենա քաղաքացու և կառավարության միջև անմիջական կապ հաստատելու համար և կդառնա ամենաարդյունավետ գործիքներից մեկը՝ ոչ միայն արտակարգ դրության պայմաններում, այլև ապագայում», – ասաց Գիորգի Գախարիան: