Գիորգի Գաբիտաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանի հետ
Գիորգի Գաբիտաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանի հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։

Գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին և Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Բորան Ջան Կոչբողանին։

Ներածական հանդիպմանը կողմերը խոսել են քրեական իրավունքի ոլորտում երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության մասին և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ ավելի խորացնել փոխգործակցությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։