Գիորգի Չիքովանին ծանոթացել է Արևելք-Արևմուտք մայրուղային գազատարի Նատախտարի-Լեխուրա 31 կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքին
Գիորգի Չիքովանին ծանոթացել է Արևելք-Արևմուտք մայրուղային գազատարի Նատախտարի-Լեխուրա 31 կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքին

Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Գիորգի Չիքովանին ուսումնասիրել է արևելք-արևմուտքի (Իգոեթի) 700 մմ մայրուղային գազատարի Նատախտարի-Լեխուրա 31 կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքը։

Նավթի և գազի կորպորացիայի տեղեկատվության համաձայն՝ նախագիծն իրականացնում է Նավթի և գազի կորպորացիան սեփական միջոցներով՝ բիզնես պլանի և բնական գազի փոխադրման ցանցի զարգացման 10-ամյա ծրագրի հիման վրա։

«Ընդհանուր առմամբ 31 կիլոմետրանոց հատվածի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 8 մլն լարի։ Նատախտարի-Լեխուրա 31 կմ երկարությամբ հատվածի (Քսանի-Լեխուրա) 14 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն ավարտվել է 2019 թվականի ամռանը։ Մնացած 17,5 կմ հատվածի (Նատախտարի-Քսանի) շինարարական աշխատանքները ներկայումս իրականացնում է «Ռապիդ Ինժեներինգ ընդ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Ավարտը սպասվում է այս տարի։

Ներկայումս Արեւմտյան Վրաստանի գազամատակարարումն իրականացվում է «Սագուրամո-Քութաիսի» մայրուղային գազատարով, որը շահագործման է հանձնվել 60-ականների վերջին։ Քանի որ դրա տեխնիկական վիճակը դրանից հետո չի բարելավվել և չի կարողացել համապատասխանել ժամանակակից չափանիշներին, Վրաստանի նավթի և գազի կորպորացիան սկսել է նորագույն մոտեցումներին հարմարեցված բոլորովին նոր մայրուղային գազատարի կառուցումը»,- նշել են կորպորացիան։

Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Գիորգի Չիքովանին տեղում ուսումնասիրեց ընթացող աշխատանքները։