Գիորգի Չենդլերի դեմ, ով քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն անհայտ դեղամիջոց է ներարկել, հետաքննությունը սկսվել է խարդախության հոդվածով
Գիորգի Չենդլերի դեմ, ով քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն անհայտ դեղամիջոց է ներարկել և դադարեցված ուներ բժշկական գործունեության իրավունքը, հետաքննությունը սկսվել է խարդախության հոդվածով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
Գերատեսչության հաղորդմամբ, Գիորգի Չենդլերը թաքնվում է:
Միևնույն ժամանակ, դատաբժշկական փորձագետները գտնվում են դեպքի վայրում, իսկ տուժածները հարցաքննվում են ոստիկանության Հին Թբիլիսիի 2-րդ բաժնում
Քաղաքացիներն այսօր հայտնել են, որ գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն անհայտ դեղամիջոց է ներարկվել: Գիորգի Չենդլերը դեռ ձերբակալված չէ: