Գիորգի Չակվետաձե. Տարածված տեղեկությունը, թե երեխաները թունավորվել են լողավազանում, հերթական սուտ է
Գիորգի Չակվետաձե. Տարածված տեղեկությունը, թե երեխաները թունավորվել են լողավազանում, հերթական սուտ է

Թբիլիսիի քաղաքային խորհրդի սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը խոսել է «Իմեդի» մարզական կենտրոնի մասին տարածված տեղեկատվության մասին։

Գիորգի Չակվետաձեն հերթական սուտ է անվանել այն տեղեկությունը, թե երեխաները լողավազանում թունավորվել են։

Նրա խոսքով, լողավազանի ջրի փորձարկման ժամանակ պարզվել է, որ ջրում քլորի եւ Ph ցուցանիշները նորմայի սահմաններում են։ Բացի այդ, նույնը հաստատվել է լրացուցիչ համալիր ուսումնասիրություններով։

«Ցավոք, կոնկրետ լրատվամիջոցների կողմից լողավազանի եւ երեխաների թեմայով մանիպուլյացիա եւ ստի քարոզչություն է կատարվում։ Գործը վերաբերում է լողավազանին, որտեղ անցած շաբաթ սոցցանցում հրապարակվել էին տեսագրությունները։ Սուտ է, որ լողացող երեխաներով լի լողավազանում ջրի քիմիական մշակում է իրականացվել, ինչը հանգեցրել է երեխաների և մարզիչների թունավորմանը։ Իրականում տեսանյութը նկարահանվել է ամառվա ընթացքում և ցույց է տալիս անձնակազմի կողմից ջրավազանից ջրի նմուշներ վերցնելու գործընթացը։ Լողավազանի ջրի ակնթարթային փորձարկումը ցույց է տվել, որ քլորի և Ph-ի ցուցանիշները նորմայի սահմաններում են: Ինչ վերաբերում է քլորին, ապա այն մատակարարում է քլոր արտադրող իսպանական սերտիֆիկացված ընկերությունը (DIASA)»,- ասաց քաղաքային խորհրդի անդամը։

Ինչպես նշել է Գիորգի Չակվետաձեն, դա քաղաքապետարանին վարկաբեկելու փորձ էր և կանխամտածված ապատեղեկատվություն։