Գիորգի Բոտկովելի. Թամար Ժվանիան չպետք է անցկացնի ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Գիորգի Բոտկովելի. Թամար Ժվանիան չպետք է անցկացնի ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Արդյո՞ք Շառլ Միշելի փաստաթղթում գրված է եղել կոնկրետ անուն և ազգանուն, չէ որ «Վրացական երազանքը» շատ լավ գիտի, թե որն է ընդդիմության հիմնական պահանջը,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Գիորգի Բոտկովելին՝ Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարությունը մեկնաբանելիս:

Ըստ նրա, Թամար Ժվանիան չպետք է տեղի ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնի:

«Սև անցքերը, որոնք իշխանությունը համակարգված օգտագործում է ընտրությունները կեղծելու համար, պետք է վերացվեն: Իհարկե, Թամար Ժվանիան չպետք է անցկացնի այս ընտրությունները, բայց մենք չենք խոսում միայն Թամար Ժվանիայի մասին, մենք խոսում ենք այն համակարգի մասին, որն այսօր կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այս համակարգն արդեն ինքնաբերաբար փոխանցվում է շրջանային և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Այս համակարգը պետք է տապալվի, և համակարգը պետք է լինի արդար:

Անկախ նրանից, թե Շառլ Միշելի փաստաթղթում գրված է եղել կոնկրետ անուն և ազգանուն, «Վրացական երազանքը» շատ լավ գիտի, թե որն է ընդդիմության հիմնական պահանջը», – ասաց Բոտկովելին:

Կառլ Հարցելի խոսքով, Թամար Ժվանիայի դիրքորոշման շուրջ քննարկումները ապրիլի 19-ի համաձայնագրի մաս չեն կազմում: