Գիորգի Ախվլեդիանին լքել է «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցությունը
Գիորգի Ախվլեդիանին լքել է «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցությունը

Գիորգի Ախվլեդիանին լքել է «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցությունը:

Նրա հայտարարությամբ, դրա պատճառը «TV Pirveli» հեռուստաընկերության եթերով հեռարձակված ռեպորտաժն է:

«Ցանկանում եմ, արձագանքել «TV Pirveli» հեռուստաընկերության եթերով հեռարձակված ռեպորտաժին և տեղեկությանն այն մասին, որ ես «Վրացական երազանք» կուսակցության «արտաքին խոսնակն եմ»: Դա սուտ է և չի կարելի սենսացիայի և վարկանիշի պատճառով հորինել պատմություն և ստել: Քաջ գիտակցում եմ, որ այս ամենի միակ հասցեատերը քաղաքական այն կազմակերպությունն է, որի ներկայացուցիչը ես եմ: Մի քանի ամիս է մնում մինչև ընտրությունները: Փաստացի, նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է և շատ հեշտ է այս անհեթեթության մեջ մեղադրել այս կուսակցությանը: Չեմ պատրաստվում, իմ կուսակցությանը ներգրավել այս գործընթացում՝ նախընտրական ժամանակաշրջանում, ուստի կայացրել եմ իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումը, լքել կուսակցությունը, որի հաջողության և բարօրության համար շատ բան եմ արել»,- հայտարարել է Ախվլեդիանին:

Գիորգի Ախվլեդիանին պատրաստվում է «TV Pirveli» հեռուստաընկերության դեմ ներկայացնել բողոք: