Գիորգի Ամիլախվարին սկսել է աշխատանքային հանդիպումները դպրոցի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հանրակրթության զարգացման աշխատանքային խմբի անդամների հետ սկսել է հանդիպումները դպրոցների ուսուցիչների հետ։
Ըստ կրթության նախարարության, առաջին աշխատանքային հանդիպմանը, որին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ, նախարարը, աշխատանքային խմբի անդամները և ուսուցիչները քննարկել են ուսուցիչների մասնագիտական զարգացման սխեմայի կատարելագործման հարցերը, դպրոցներում առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։
Նշենք, որ հանրակրթության զարգացման խումբն ակտիվորեն աշխատում է դպրոցներում՝ ուսումնական գործընթացի բարելավման, կրթության որակի զարգացմանը նպաստելու առումով։ Խումբը ղեկավարում է անձամբ Գիորգի Ամիլախվարին, իսկ այն համակարգում է բանասիրական գիտությունների դոկտոր, ուսուցիչ Գիա Մուրղուլիան։
Ակտիվ շփումը դպրոցի ուսուցիչների հետ կշարունակվի, իսկ հանդիպումները կունենան մշտական բնույթ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։